National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
04.12.2017
«Բյուջետային գործընթաց. ծրագրային բյուջետավորում եւ վերլուծական գործիքակազմ» թեմայով աշխատաժողով` Ծաղկաձորում
1 / 4

Դեկտեմբերի 1-3-ը Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ Հաուզ» հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել «Բյուջետային գործընթաց. ծրագրային բյուջետավորում եւ վերլուծական գործիքակազմ» թեմայով աշխատաժողով:

Աշխատաժողովը ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի, մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների փորձագետների համար կազմակերպել էր ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակն իր՝ հանրային ֆինանսների ոլորտում Ազգային ժողովի մասնագիտական կարողությունների զարգացման գործառույթի իրացման շրջանակներում, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /GIZ/ «Հանրային կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հետ համագործակցությամբ եւ աջակցությամբ:

ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի ղեկավար, համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը նշել է, որ աշխատաժողովի նպատակն է կատարելագործել խորհրդարանի աշխատակազմի իրազեկվածությունն ու գիտելիքները՝ կապված հանրային ֆինանսների կառավարման ոլորտում խորհրդարանական վերահսկողության զարգացման, բյուջետային ամբողջական գործընթացի, ծրագրային բյուջետավորման բարեփոխումների եւ բյուջետային ծրագրերի գնահատման ու վերլուծության բնագավառում:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, կարեւորելով աշխատաժողովը, նշել է, որ մինչ այժմ նման ձեւաչափով քննարկում չէր եղել: Նրա խոսքով՝ աշխատաժողովի հիմնական նպատակը ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների՝ բյուջետային գործընթացում ներգրավված փորձագետներին, ինչպես նաեւ աշխատակազմի անդամներին հնարավորության ընձեռումն է՝ ծանոթանալու բյուջետային գործընթացին, դրա առանձնահատկություններին:

Աշխատաժողովի մասնակիցների համար դասընթաց են անցկացրել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի ղեկավար, համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը, փորձագետ Սուրեն Պողոսյանը, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետի խորհրդատու Ժորա Ասատրյանը, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական կառավարման եւ հսկողության բաժնի պետ-հանրային ֆինանսների կառավարման մեթոդաբանության վարչության պետի տեղակալ Էդգար Մկրտչյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am